Ամուսնական զույգն իր գնած տան մոտակայքում խորհրդավոր աստիճաններ գտավ. Նրանք նույնիսկ գաղափար չունեին, թե ինչ սարսափելի գաղտիք է թաքցնում այն (Ֆոտոշարք)
LifestyleԵրբ Կոլլին և Կրիս Օտկասեկը գնեցին Կալիֆորնիայում գտնվող այս տունը, նրանք պատկերացում անգամ չունեին, թե ինչ էր այն իրականում իրենից ներկայացնում: Տանը կային բոլոր տեսակի հարմարությունները և ամուսինները առանց երկար մտածելու որոշեցին գնել այն: Ամեն ինչ համապատասխանում էր նրանց պահանջներին, բայց ամենամեծ անակնկալը դեռ առջևում էր: Տանը մի գաղտնի վայր կար, որը դեռևս 1960-ական թվականներից գտնվում էր այդտեղ:
Անսովոր առանձնահատկություն

Նախկին տերը այն վաճառելու ժամանակ նրանց ասել էր, որ տան հատվածներից մեկում մի տեղ կա, որը կառուցվել է սառը պատերազմի ժամանակ՝ ռադիոկատիվ ճառագայթներից պաշտպանվեելու համար: Բայց, թե ինչ էր այնտեղ թաքնված ոչ ոք դրա մասին անգամ գաղափար չուներ:
Սանդուղք դեպի խավար

Մթության մեջ ձգվող 5 մետրանոց աստիճանի վերջը չէր երևում և տեսնել վերևից, թե ինչ էր կատարվում ներքևում ուղղակի անհնարին էր: Սանդուղքի վատ վիճակը փաստում էր, որ այդտեղ երկար ժամանակ ոչ ոք չէր եղել:
Սանդուղքով իջնելուց հետո նրանք մոտեցան բունկերի դռանը և բացեցին այն:
Սառը պատերազմ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Միությունը և ԱՄՆ-ն մրցակցության մեջ էին: Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում էր ղեկավարել Եվրոպան: Ատոմային ռումբի մրցավազքը լուրջ վտանգ էր ներկայացնում բոլոր երկրների համար, իսկ նմանատիպ պաշտպանական բունկերների անհրաժեշտությունը օր օրի մեծանում էր:

Բունկերի կառուցման հիմնական նպատակը հարձակման ժամանակ երկրի նախագահի, նրա ընտանիքի, երկրի գլխավոր հրամանատարի և մի շարք այլ կարևոր անձանց տեղափոխումն էր: Սակայն այն բոլոր քաղաքացիները ովքեր հետևում էին երկրի արտաքին քաղաքականությանը սեփական անվտանգությունը ապահովելու համար նույնպես բունկերներ էին կառուցում:
Լիովին հագեցած և համալրված

Ներս մտնելուց հետո նրանք երկար ժամանակ չէին կարողանում ուշքի գալ: Բունկերը համալրված էր այն բոլոր անհրաժեշտ պարագաներով, որոնք կօգնեին գոյաևել ավելի քան 3 շաբաթ: Ի դեպ այն նախատեված էր 4 հոգու համար:
Ստորգետնյա բունկեր

Բունկերով տպավորված զույգըն որոշեց ավելի մանրամասն ուսումնասիրել այն և պարզել, թե ով է այն կառուցել: Արդյունքում պարզվեց, որ այն կառուցվել է 1961 թվականին՝ տան նախկին տիրոջ՝ ոմն Էլվին Կաուֆմանի կողմից:
Միջուկային ինժիներ

Էլվին Կաուֆմանը միջուկային ինժիներ է եղել , ով աշխատել է ԱՄՆ-ի կառավարությունում: Կաուֆմանը գիտեր, որ ատոմային հարձակման դեպքում շատ դժվար կլինի փրկվել, այդ, իսկ պատճառով իր և ընտանիքի անվտանգությունն ապահովելու նպատակով կառուցել էր այդ բունկերը:
Միանշանակ նրանից դրա համար շատ մեծ գումարներ էին պահանջվել, բայց Կաուֆմանը ոչինչ չէր խնայել ցանկալի արդյունքին հասնելու համար:

Էլվինի դստեր Դեբրինի խոսքերով հայրը հարևաններին նույնիսկ առաջարկել էր մեկ ընդհանուր թաքստոց կառուցել հնարավորինս կյանքեր փրկելու համար: Կնոջ խոսքերի համաձայն բունկերում կային անհրաժեշտ բոլոր հարմարությունները, այդ թվում նաև ջրի ռեզերվուարը և օդի ֆիլտրը:
Ռոմբոսի զարդերով բլյուզը

Առաջին ինչ նրանք հայտնաբերեցին բունկերում դա Arrow-ի բրենդի բլյուզն էր, որը մինչ օրս էլ այս ոլորտում շարունակում է իր գործունեությունը:
Պարենային փայլաթիթեղ փաթեթավորման համար

Դեղատուփ

Սննդի տարբեր տեսակներ

Սնունդ, որն արժեր ընդամենը 5 ցենտ
