Կուբայի առաջնորդը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարը պայմանավորվել են խորացնել քաղաքական երկխոսությունը
ОбществоԿուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահը շաբաթ Հավանայում բանակցություններ է վարել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ, որը պաշտոնական այցով Կուբայում է: Այս մասին հայտնում է Կուբայի հեռուստատեսությունը:
Դիաս-Կանելը եւ Լե Դրիանը արձանագրել են երկկողմ հարաբերությունների լավ վիճակը եւ մտադրություն հայտնել պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ նշված է ռեպորտաժում:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմամբ՝ ուշադրությունը կենտրոնացնելով ֆրանսիական ընկերությունների աճող դերակատարման վրա Կուբայի տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի եւ շինարարության: Հանդիպմանը քննարկվել են նաեւ միջազգային օրակարգի հարցեր: