Թրամփն ամերիկյան միգրացիոն օրենքներն անվանել է «աշխարհում ամենավատն ու ամենահիմարը»
Международные новостиԱմերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկրի միգրացիոն օրենքներն անվանել է «աշխարհում ամենահիմարը»։ Այս մասին նախագահը հայտարարել է իր թվիթերյան էջում։
«Խնդրում եմ, հասկացեք, որ երբ մարդիկ անօրինական ճանապարհով հատում են մեր երկրի սահմանը՝ նրանք կբախվեն դրա հետևանքների հետ, անկախ այն բանից՝ երեխաներ ունե՞ն, թե ոչ։ Իսկ նրանցից շատերը պարզապես օգտագործում են երեխաներին իրենց ցածր հետաքրքրությունների համար»,-գրել է Թրամփը։
Բացի այդ, նա շեշտել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է պայքարի «աշխարհի ամենավատ ու ամենահիմար» ամերիկյան միգրացիոն օրենքների շտկման ուղղությամբ։
Թրամփը նաև սպառնացել է դադարեցնել կառավարության աշխատանքը, եթե դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հրաժարվեն կողմ քվեարկել սահմանների անվտանգության մասին նախագծին, որն իր մեջ ներառում է նաև Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը։