«Տոբոլ»-ի գլխավոր մարզիչը կարծում է, որ «Փյունիկ»-ի հետ հավասար պայքար է ընթանալու
СпортՂազախական «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Նիկիտենկոյի կարծիքով հայկական «Փյունիկ» ակումբը մեծ անուն ունի և բազմափորձ է:
Այս մասին ախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկիտենկոն: «Երկու թիմերը ցանկանում են անցել հաջորդ փուլ: Կարծում ենք բարդ և դժարին խաղ է լինելու: «Փյունիկ»-ը որակով և կազմակերպված խաղ է ցուցադրում: Նրանց խաղից երևում է հանդիպման ամբողջ պատկերը»,-ասաց նա:
Համեմատելով «Փյունիկ»-ին և «Սամտրեդիա»-ին՝ ղազախական թիմի գլխավոր մարզիչը շեշտեց, որ «Սամտրեդիա»-ն արժանի հակառակորդ է, «Փյունիկ»-ը՝ մեծ քանակությամբ լեգեոնականներ ուներ հատկապես Ռուսաստանից: «Թե «Տոբոլը», թե «Փյունիկ»-ը հավասար հնարավորություններ ունեն: Մենք փորձելու ենք հավասարակշռված խաղ ցուցադրել և համահունչ լինենք միմյանց»,-ասաց Նիկիտենկոն:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը պատասխան խաղում կհյուրընկալի ղազախական «Տոբոլ»-ին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտոււմ և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «Տոբոլ»-ը՝ 2:1 հաշվով: