Կոլումբիայում դաժանաբար 7 մարդու են սպանել
Международные новостиԿոլումբիայի Նորտե դե Սանտանդեր դեպարտամենտի իշխանությունները սկսել են 7 մարդու դաժան սպանության քննությունը, որը երկուշաբթի կատարվել է Էլ Տարա համայնքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախնական տեղեկություններով անհայտ ավազակները մոտոցիկլետներով մոտեցել են բիլիարդանոցի շենքին եւ սկսել կրակել ներսում գտնվող մարդկանց վրա: Յոթ մարդ տեղում մահացել է՝ ներառյալ մի կին, եւս երեքը վիրավորվել է:
Ինչպես նշում է Tiempo պորտալը, Նորտե դե Սանտանդերը Ազգային-ազատագրական բանակի եւ Կոլումբիայի Ազատագրության ժողովրդական բանակի ապստամբմերի միջեւ դիմակայության գոտին է: