Դամասկոսն ամերիկյան զինվորականներից պահանջում է լքել Սիրիայի տարածքը
Международные новостиՍիրիայի կառավարությունն ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից պահանջում է անհապաղ լքել երկրի տարածքը, քանի որ նրանց ներկայությունը Սիրիայում անօրինական է:
Ինչպես փոխանցում է «Ինտեֆաքս»-ը, այդ մասին Սոչիում կայացած ասուլիսում հայտարարել է աստանյան ֆորմատով բանակցություններում Սիրիայի կառավարական պատվիրակության առաջնորդ Բաշար Ջաաֆարին:
Նրա խոսքով, ամերիկյան զորքերն անօրինական կերպով գտնվում են փախստականների Ղուրբան ճամբարում, որտեղ առկա է շուրջ 55 հազար սիրիացի քաղաքացիական անձ:
Սոչիում հուլիսի 30-31-ն անցկացվում է Սիրիկայի հարցով բարձր մակարդակի 10-րդ հանդիպումը: