Մոսկվան և Տոկիոն պայմանավորվել են խորհրդակցություններ անցկացնել Սիրիային օգնություն տրամադրելու շուրջ
Международные новостиՊաշտոնական Մոսկվան և Տոկիոն պայմանավորվել են անցկացնել ռուս-ճապոնական խորհրդակցություններ Սիրիային հումանիտար օգնություն հատկացնելու ուղղությամբ: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Տարո Կոնոն:
«Միջազգային ասպարեզում համագործակցության շրջանակում սպայմանավորվել ենք անցկացնել ճապոնա-ռուսական խորդակցություններ Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերի ուղղությամբ: Նման խորհրդակցություններ ակնկալվում է իրականացնել 2018-2019 թվականների միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի շրջանակում»,- ասել է նախարարը՝ Ռուսաստանի ԱԳ նախարար սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով: