Հաջողությունը ժպտաց «Փյունիկ»-ին. «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ
СпортՂազախական «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ Վլադիիր Նիկիտենկոյի կարծիքում իր թիմը հնարավորություններից ցածր գործեց:
«Մենք մեր հնարավորություններից ցածր գործեցինք, և այդ ամենը ավելի ակնհայտ էր երկրորդ կեսում: Այս խաղում ավելի շատ որոշիչ եղավ մրցակցի դաշտում խփած գոլը՝ մեր դաշտում 90-րդ րոպեում: Մենք ֆիզիկապես ավելի վատ տեսք ունեինք: Հնարավորություն ունեին երկու թիմերն էլ առաջինը խաղի հաշիվը բացելու: Հաջողությունը ժպտաց «Փյունիկ»-ին: «Փյունիկ»-ից նմանատիպ խաղ էլ սպասում էինք՝ առաջին կեսում սպասողական խաղ կցուցադրեն, իսկ երկրորդ կեսում նրանք տեմպը բարձրացրեցին»,- լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուիսի ժամանակ ասաց Նիկիտենկոն:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց ղազախական «Տոբոլ»-ին (1:0): Թեպետ առաջին խաղում «Փյունիկ»-ը պարտվել էր 2:1 հաշվով, բայց մրցակցի դաշտում խփած միակ գոլի շնորհիվ պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմերից հենց «Փյունիկ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ:
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Տոբոլ»-«Փյունիկ» զույգի հաղթողը կխաղա «Մաքաբի» (Թել Ավիվ)-«Ռադնիչկի» (Նիշ) զույգի հաղթողի հետ։ Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «Մաքաբին» 2:0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին: