«Թուրքիան տեղիք չի տա որևէ սպառնալիքի»․ Էրդողանի խոսնակը` Թրամփի հայտարարության մասին
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրենց պատժամիջոցներով սպառնալn ընդունելի չէ, և շեշտել է, որ «Թուրքիան ալընտրանքներ ունեցող երկիր է», գրում է gazeteduvar.com.tr կայքը։
«Թուրքիան տեղիք չի տա որևէ սպառնալիքի, սպառնալիc արտահայտությունների ընդունումն անհնարին է», - ասել է Քալընը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին անհապաղ ազատ չարձակելու դեպքում։
«Բոլորը պետք է հարգեն քահանա Բրանսոնի հետ կապված դատական գործի ընթացքը, թուրքական արդարադատության վրա ճնշում գործադրելու մասին խոսք գնալ չի կարող», - նշել է Էրդողանի խոսնակը։
Նշենք, որ Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են անցյալ տարեվերջին՝ միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով: