Մեքսիկայում վերթիռի ժամանակ աղետի Է ենթարկվել մարդատար ինքնաթիռը
Международные новостиAeromexico ավիաընկերության մարդատար ինքնաթիռի աղետի հետեւանքով, որն ընկել Է Վիկտորիա դե Դուրանգո քաղաքի օդանավակայանից թռչելուց հետո, ոչ ոք չի զոհվել: Այդ մասին հայտնել Է Դուրանգոյի նահանգապետ Խոսե Ռոսաս Աիսպուրոն:
Ինչպես իրադարձությունների վայրից հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցների լրագրողները, ուղեւորների մեծ մասն ինքնաթիռի սալոնից դուրս Է եկել ինքնուրույն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երկրի առողջապահության նախարարության նախնական տվյալներով՝ վերքեր Է ստացել 85 մարդ, նրանց տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ:
Embraer E90 ինքնաթիռը, որում եղել են 97 ուղեւոր եւ անձնակազմի 4 անդամ, կատարում Էր AM2431 չվերթը «Խեներալ Գվադելուպե Վիկտորիա» օդանավակայանից երկրի մայրաքաղաք Մեխիկո: Ինքնաթիռն ընկել Է թռիչքա-վայրԷջքային գոտուց պոկվելուց անմիջապես հետո: Դատելով աղետի վայրից ստացված կադրերից՝ ընկնելուց հետո շատ չանցած հանրանավը կրակով Է բռնկվել: Ինչպես հաղորդել Է օդանավակայանի գործարկու ընկերությունը՝ OMA Aeropuertos-ը, կործանման պատճառ կարող Էին դառնալ վատ եղանանկային պայմանները: