Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
ОбществоՕգոստոսի 1-ին՝ ժամը 19:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Վահանավանք» հանգստյան գոտու տարածքում ավտոմեքենա է արգելափակվել փոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենան: