Գերմանիայում ձերբակալել են «Ջեբհաթ ան Նուսրայի» ենթադրյալ անդամին
Международные новостиԳերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ձերբակալել են «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ անդամին: Այս մասին հայտնում է գերմանական գլխավոր դատախազությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ խոսքը Սիրիայի 36-ամյա քաղաքացի Համադ Ա.-ի մասին է: Բացի այդ, տղամարդը կասկածվում է զենքի վերահսկման մասին օրենքը խախտելու համար:
Նշվում է, որ կասկածյալի բնակարանում խուզարկություն է անցկացվել:
Ենթադրվում է, որ Համադ Ա.-ն միացել է խբնավորմանը ամենաուշը 2013 թվականի փետրվարին: Սկզբում նա զբաղվել է պայթուցիկ նյութերի պատտաստմամբ, այնուհետև վարչական դիրք է զբաղեցրել խմբավորման կառույցներում: