Ավելի քան 1,5 մլն սիրիացի փախստականներ ցանկություն են հայտնել վերադառնալ հայրենիք. Զախարովա
ОбществоՍիրիայից այն փախստականների թիվը, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ հայրենի երկիր, կազմել Է 1,7 մլն մարդ: Այդ մասին օգոստոսի 3-ին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ընդհանրացված տեղեկությունների համաձայն, 45 երկրներում գրանցվել Է այս կատեգորիայի 6,8 մլն անձ, նրանցից 2 միլիոնը կանայք են, 3,5 միլիոնը՝ երեխաներ: ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ առավել մեծ թվով սիրիացի փախստականներ գտնվում են Թուրքիայում (3,5 միլիոնից ավելի), Լիբանանում՝ 975 հազար, Հորդանանում՝ 566 հազար: Ընդ որում՝ հայրենիք վերադառնալու ցանկություն են հայտնել 1,7 մլն սիրիացիներ աշխարհի ութ երկրներից՝ Բրազիլիայից, Գերմանիայից, Դանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, Իրաքից, Լիբանանից, Թուրքիայից»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: