Կարենը ողջ առողջ է. Աննա Հակոբյանը խոսել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ
ОбществоՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խոսել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ և տեղեկություն փոխանցել վերջինիս վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Աննա Հակոբյանը:
«Ուրախ եմ հայտնել, որ այսօր խոսել եմ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ և նրան եմ փոխանցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դոմինիկ Լիեգմից իմ ստացած շատ կարևոր և սպասված տեղեկությունը: Երեկ գիշեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին, նա ողջ և առողջ է եղել։ Կարենին փոխանցվել է մոր նամակը։ Ինքը՝ Կարենը, ասել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է»,-նշել է Աննա Հակոբյանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ ԱշոտԱհարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր. «…Ադրբեջանական կողմը տեղեկատվություն էտարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ ենկասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ» 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:ԿարենՂազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղիբնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներև 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: ԿարենՂազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել էրԱշոտ Ահարոնյանը: