Ереван, 20.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գլխավոր դատա­խա­զու­թյան պետական շահերի պաշտպանության վարչու­թյունը պետական կառավարման ոլորտներում 46 ուսումնասիրություն է իրականացրել

Общество

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի պարզման շրջանակներում ՀՀ գլխավոր դատա­խա­զու­թյան պետական շահերի պաշտպանության վարչու­թյունը 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում պետական կառավարման տարբեր ոլորտներում պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ իրականացրել է 46 ուսումնասիրություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դրանց համար հիմք են հանդիսացել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական բաժնեմասով կազմակերպությունների՝ պետության գույքային շահերին առնչվող հայցերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը, պետական մարմինների հաղորդումները, ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունները, ՀՀ դատախազության աշխատանքի ծրագրերը, ԶԼՄ հրապարակումները, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումները: ՈՒսումնասիրությունների արդյունքներով պետական մարմիններին ներկայացվել է 16 միջնորդագիր՝ պետությանը պատճառված ընդհանուր շուրջ 1 մլրդ. 93 մլն. դրամի վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու՝ անհրաժեշտության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, պետական միջոցների ստացման, արդյունավետ օգտագործման գործընթացում արձանագրված խախտումների, բացթողումների վերացման վերաբերյալ:

Ի թիվս այլոց՝ միջնորդագրեր ներկայացվել են ընդերքօգտագործող տնտեսվարող սուբյեկտների կողմից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարումներ կատարելու, ընդերքօգտագործողների կողմից պետական տուրքի գծով վճարումներ կատարելու վերաբերյալ:

Բացի այդ, ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ վճարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր մոտ 1 մլրդ 966 մլն դրամի չափով պարտավորությունների չկատարման փաստեր, ինչի կապակցությամբ ձեռնարկվում են դատախազական ներգործության միջոցներ, այդ թվում՝ արդեն իսկ միջնորդագիր է ներկայացվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, հարուցվել է 1 քրեական գործ՝ կանխամտածված սնանկության հատկանիշներով պետությանը շուրջ 148 մլն. դրամի չափով վնասի պատճառման փաստով: Ուսումնասիրությունների ընթացքում դատախազության նախաձեռնությամբ կամովին վերականգնվել է պետությանը պատճառված 31.573.759 դրամ վնաս:

Այս կապակցությամբ ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից պարտավորությունը չկատարած տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվել են ողջամիտ ժամկետում պարտավորությունները կատարելու նախազգուշացումներ: Բացի դրանից՝ համապատասխան գրություններով վարչությունը դիմել է նշված ոլորտներում վերահսկողության լիազորություններով օժտված իրավասու պետական մարմիններին տնտեսվարողների կողմից պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և դրանց վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունն ստանալու համար:

Հայտնաբերված մի շարք խախտումների կապակցությամբ Վարչության դատախազների կողմից հարուցվել է 13 քրեական գործ: Դրանցով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 1 մլրդ. 917 մլն. դրամ: 23 դեպքով ուսումնասիրությունների արդյունքները՝ պետությանը պատճառված ընդհանուր 525 մլն. 988 հազ. դրամ վնասի վերաբերյալ, ուղարկվել են քննչական մարմիններ, որտեղ դրանցով հարուցվել է 12 քրեական գործ: Այսինքն միայն ՀՀ գլխավոր դատա­խա­զու­թյան պետական շահերի պաշտպանության վարչու­թյան կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 2 մլրդ. 442 մլն. 807 հազ. դրամ:

Մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելու և պաշտոնական անփութություն կատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է 4 քրեական գործ:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելու առերևույթ հանցագործության հատկանիշներով մեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով: Նույն հատկանիշներով երկու քրեական գործ է հարուցվել ՀՀ ֆինանսների նախարարության «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ում /լուծարված/ և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում, մեկը՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, երկուսը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում ապօրինի ընդերքօգտագորման և հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու հետևանքով շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու փաստերի կապակցությամբ: Պաշտոնական անփութություն կատարելով ծանր հետևանքներ առաջացնելու և մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով մեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ մշակույթի նախարարությունում արձանագրված խախտումների արդյունքներով:

Պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով մեկ քրեական գործ հարուցվել է Եղվարդ համայնքում նավթավերամշակման գործարանի կառուցման գործընթացում արձանագրված խախտումների փաստի առթիվ: Վերոնշյալից բացի, յուրացման կամ վատման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով մեկ քրեական գործ հարուցվել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների կապակցությամբ:

2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում քաղաքացիական դատավարության կարգով դատարանի կողմից բավարարվել է 12.243.764 դրամի մեկ հայցադիմում, ևս 36 հայցի դատաքննություն՝ ընդհանուր 716.707.850 դրամ հայցապահանջով, դեռևս ընթացքի մեջ է: Նախորդ ժամանակաշրջանում բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 3.663.924 դրամ:

Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank