Թաիլանդում ջրհեղեղի հետեւանքով տուժել է 70 հազարից ավելի մարդ
Международные новостиԹաիլանդում հորդ անձրեւների առաջացրած ջրհեղեղի հետեւանքով տուժել է 70 հազարից ավելի մարդ: Bangkok Post պարբերականը հայտնել է, որ տարերքն առնչվել է երկրի հյուսիսարեւելյան 9 նահանգների:
Պարբերականի տեղեկություններով՝ ամենից ավելի տուժել է Նակհոնփհանոմ նահանգը, որտեղ Մեկոնգ գետը ափերից դուրս է եկել՝ ջրով ծածկելով 12 շրջաններ: Արդյունքում տուժել են 12,2 հազար տնային տնտեսություն եւ 26,8 հազար մարդ: Ջրածածկ է եղել 28,7 հազար հա տարածք:
Հարեւան Մուկդահան նահանգում ջրի մեջ է հայտնվել 11,4 հազար ֆերմա (4,5 հազար հա) եւ տուժել է 38,3 հազար մարդ: Ուբոն Ռատչատհանիում ջրհեղեղը տարածվել է 4,1 հազար մարդու եւ 773 հա հողատարածքների վրա, իսկ Ամնաթ Չարոեն նահանգում տուժել են 1,9 հազար մարդ ու 887 հա:
Միաժամանակ երկրի օդերեւութաբանական բյուրոն օգոստոսի 5-ից 9-ը տեղատարափ անձրեւներ է կանխատեսել թագավորության հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում: