Ես անմեղության կանխավարկածը չեմ խախտում, ՀՔԾ-ն ապաքաղաքական մարմին է. ՀՔԾ պետը՝ Ռ. Քոչարյանի պաշտպանների հայտարարության մասին
Общество«Մարտի 1»-ի գործում որպես վկա կամ դատավարական այլ կարգավիճակով անձինք ներգրավվելու են՝ ելնելով գործող տվյալներից: Քննչական խումբը որևէ կաշկանդվածություն չունի՝ իր այդ գործառույթն իրականացնելու անկախ անձերից:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» ժամանակ ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Նա նշել է, որ գործի հանգամանքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն չի ցանկանում տալ, ապա հավելել, որ լինելու է բաց դատավարություն, և հանրությունը կհամոզվի, որ ամբողջ ծավալով քննությունը կիրականացվի:
Անդրադառնալով հույժ գաղտնի թիվ 0038 հրամանին՝ նա նշել է, որ խնդրահարույց ձևակերպումներ կան նրա մեջ, որոնք ևս քննության առարկա են դարձել:
«Շատ կարևոր է, որ այս հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ ոչ մի տվյալ չկար, որ մարտի 1-ին լինելու էին խժդժություններ, այսինքն՝ անհասկանալի էր, թե ինչու պիտի բանակը ներգրավվի այդ պրոցեսներում»,- հավելել է Սասուն Խաչատրյանը: