Թեհրանն ու Բաքուն տնտեսական զարգացման կենտրոն կհիմնեն
Международные новостиԹեհրանն ու Բաքուն ծրագրել են իրանա-ադրբեջանական տնտեսական զարգացման կենտրոն ստեղծել, ինչի մասին Trend գործակալության հետ զրույցում պատմել է Իրանի տրանսպորտի ու լոգիստիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Մուհամեդ Էյղարլուն:
«Տնտեսական զարգացման կենտրոն ստեղծելու որոշումը կայացվել է վերջերս երկու երկրների ներկայացուցիչների միջև առևտրի թեմայով համատեղ հանդիպման շրջանակում»,-մանրամասնել է պաշտոնյան:
Նա ընդգծել է, որ նման կենտրոն նախկինում ստեղծվել է նաև Իրանի ու Իրաքի միջև ու շատ լավ արդյունք է տվել:
Էյղարլուն նկատել է, որ Ադրբեջանը կարող է հանդես գալ իրանական ապրանքների՝ այլ երկրներ արտահանման համար որպես տեղափոխման կետ: