ՌԴ Սմոլենսկի շրջանում հայտնաբերվել են ջրախեղդ եղած երեխաների դիեր
Международные новостиՌուսաստանի Դաշնության Սմոլենսկի շրջանում՝ Արևմտյան Դվինա գետում 3 երեխա է խեղդել, հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով տարածաշրջանի ԱԻՆ կայքին:
Նշվում է, որ օգոստոսի 5-ին Վելիժ քաղաքում Արևմտյան Դվինա գետից փրկարարները ջրախեղդ եղած 3 երեխայի դի են հայտնաբերել: Դիերը փոխանցվել են ոստիկանության աշխատակիցներին, դեպքի հանգամանքները պարզվում են:
Ավելի ուշ հաղորդվել է, որ քրեական գործ է հարուցվել: Նախնական տվյալներով՝ երեխաները նույն ընտանիքից են՝ 1 աղջիկ, 2 տղա: