Պորտուգալիայում շոգի պատճառով ավելի քան 20 հրդեհ է բռնկվել
Международные новостиՆերկայումս ավելի քան 20 հրդեհներ են «փոթորկում» Պորտուգալիան, դրանցից 5-ը գտնվում է շիջման ավարտական փուլում։ Լիսաբոնում շաբաթ օրը գերազանցվել է 1981 թվականին հաստատված ջերմաստիճանային ռեկորդը։ Այս մասին հայտնել են Քաղաքացիական պաշտպանությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրանց տվյալներով՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 1300 հրշեջներ, 14 ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ, ցամաքային տեխնիկա։ Ամենաբարդ իրավիճակը ձեւավորվել է Մոնշիկի շրջանում։ Հրդեհի պատճառով այստեղից տարհանվել է տեղի ավելի քան 100 բնակիչ։