Գերմանական բիզնեսն ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով սկսել Է հեռանալ Իրանից
Международные новостиԳերմանիայի ընկերություններն աստիճանաբար կրճատում են մատակարարումներն Իրանին եւ այս շուկայից հեռանում են այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերսկսման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի Առեւտրաարդյունաբերական պալատների դաշնային միավորման (DIHK) փորձագետ Ֆոլքեր Թրայերը WAZ թերթին տված հարցազրույցում:
DIHK-ի տվյալներով՝ Գերմանիայից Իրան արտահանումը 2018 թվականի հունվար-մայիսին կրճատվել Է 4 տոկոսով այն դեպքում, երբ 2017 թվականին ընդհանուր առմամբ դիտվել Է 16 տոկոսի աճ, հաղորդում Է Deutsche Welle-ն: Բացասական միտումը պահպանվում Է նաեւ ներկայում, հայտնել Է փորձագետ Ֆ.Թրայերը: «Վերջին տարիներին գերմանական շուրջ 120 ընկերություններ Իրանում նույնիսկ սեփական ներկայացուցչություններ Էին բացել, իսկ այժմ շատերն այնտեղից հեռանում են»,-ասել Է DIHK-ի ներկայացուցիչը:
«Նույնիսկ այն ֆիրմաները, որոնք ուղղակիորեն չեն տուժել ԱՄՆ-ի պատժամիջոցներից, օրինակ՝ բժշկական սպասարկման ոլորտում աշխատողները, կամ բիզնես չեն վարում Միացյալ Նահանգների տարածքում, ներկայում չեն կարող բանկ գտնել, որը կապահովեր Իրանում գործարքների կատարումը»,-նշել Է Թրայերը:
Նրա խոսքով՝ եթե առաջիկայում լուծում չգտնվի, կարելի Է սպասել, որ գերմանական ընկերությունները լիովին կդադարեցնեն արտահանումը Իրան եւ վերջնականապես կհեռանան այս երկրից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: