Տավուշի մարզի Բերդ քաղաքում ջուր չի լինի
ОбществоՏավուշի մարզի Բերդ քաղաքում վթարային ջրանջատում կլինի:
Ինչպես տեղեկացրին Վեոլիա Ջուր ընկերությունից, վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 7-ին՝ ժամը 10.00-18.00 կդադարեցվի Տավուշի մարզի Բերդ քաղաքի՝ Թումանյան, Խաչատրյան, Բաղրամյան, Քարաշեն, Նորաբնակներ, Սայաթ-Նովա, Նարեկացի, Կոմիտաս, Սարալանջի, Նահապետ, Հնաբերդ, Խաղաղություն, Նժդեհ, Չարենց, Տավուշ, Գետափնյա, Նորավան, Մայիսյան, Վարդանանց, Տերյան, Այգեստան, Ստեփանյան, Ռ.Մելիքյան, Լևոն-Բեկ փողոցների, Թեհլերյան 65-104 համարների եւ հարակից զորամասի ջրամատակարարումը:!
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: