«Փյունիկ»-«Մաքաբի» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց. Եվրոպայի լիգա
СпортՖուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Թել Ավիվի «Մաքաբի»-ն:
Հենց մեկնարկում Երևանի «Փյունիկ»-ը շատ լավ հնարավորություն ուներ բացելու խաղի հաշիվը, սակայն վերջին հարվածը չստացվեց: Առաջին 10 րոպեներին երկու թիմերն էլ շատ ակտիվ էին: Սակայն խաղակեսի վերջնամասում «Մաքաբի»-ն արդեն տիրել էր նախաձեռնությանը: Երկրորդ կեսում թիմն առավել զգույշավոր էին գործում՝ փորձելով շեշտը դնել հակագրոհների վրա: «Փյունիկ»-ը կարողանում էր պաշտպանվել, և ինչ որ տեղ նաև հակագրոհել: Հանդիպման վերջնամասում «Մաքաբի»-ն արդեն ամբողջությամբ էր տիրել նախաձեռնությանը: Ի վերջո այս խաղում դարպասի ոչ գրավում չարձանագրվեց՝ «Փյունիկ»-«Մաքաբի»՝ 0:0:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Նետանյա քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 10:30-ին: