ԿԴՀ-ում Էբոլա վիրուսի վտանգավոր «զաիրյան մանրԷահիմք» Է հայտնաբարվել. ԱՀԿ
Международные новостиԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) Հյուսիսային Կիվուի նահանգում գրանցվել Է Էբոլա վիրուսի չափազանց վտանգավոր «զաիրյան մանրԷահիմքը», որն աչքի Է ընկնում բարձր մահացությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ երկրում կատարված գենետիկական հետազոտությունների արդյունքներով:
«Գենետիկական անալիզը հաստատեց «զաիրյան մանրԷահիմքի» առկայությունը»,- Twitter-ում գրել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Փիտեր Սալաման, որը ղեկավարում Է արտակարգ իրավիճակների արձագանքումը: Հիվանդության տարածման շրջանում կանխարգելիչ պատվաստումը կարող Է սկսվել արդեն օգոստոսի 8-ին, եւ կկիրառվի rVSV-ZEBOV պատվաստանյութը, որն օգտագործվել Է Հասարակածային նահանգում, եզրափակել Է Սալաման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: