Ամուսինը դուրս եկավ ավտոմեքենայից և ասաց կնոջը, որ տուն գնա. Մի քանի րոպե անց կինը հասկացավ, թե ինչն էր ամուսնու նման տարօրինակ պահվածքի պատճառը և…
LifestyleՄենք բոլորս էլ լսենք ենք «Լավ մարդկանց դժվար է գտնել» արտահայտությունը: Եվ ցավոք սրտի այդ խոսքերը համապատասխանում են իրականությանը:
Մեր իրականությունում կան այնպիսինները ովքեր չեն ցանկանում ինչ-որ բանի համար չարչարվել, աշխատել և այդքանով հանդերձ նաև շատ վատ են պահում իրենց: Տղամարդիկ իրենց տեսակով հիմնականում աշխատասեր են, բայց ծուլ տղամարդիկ ևս բացառություն չեն:
Հնարավոր է, որ հենց այս ամենն էլ նպաստում է իսկական տղամարդկանց արարքները մի քանի անգամ ավել գնահատելու և նույնիսկ հերոսացնելու գործընթացին:
Դրանց շարքին է պատկանում Թարա Կարտերի պատմությունը.

Թարան և նրա ամուսինը Քրիսը մի անգամ վերադառնում էին խանութից, երբ տղամարդը հանկարծակի կանգնեցրեց ավտոմեքենան և ասաց կնոջը.
– Մթերքները տուն տար, իսկ հետո կգաս իմ ետևից:
Թարան չգիտեր, թե, որն էր ամուսնու նման հապճեպ որոշման պատճառը, բայց առանց ավելորդ հարցեր տալու լքեց ուղևորի նստատեղը և նստեց ղեկին:
Այն ժամանակ նա տեսավ, թե ինչն էր այդքան գրավում Քրիսի ուշադրությունը:
Ծերունի մի տղամարդ հազիվ քայլելով իր ետևից քարշ էր տալիս էլեկտրական խոտհնձիչը, որպեսզի մշակի իր բակի գազոնը: Հենց այդ ժամանակ էլ Քրիսը մոտեցավ նրան, վերցրեց սարքը և սկսեց հնձել խոտը:

Թարան շատ տպավորված էր ամուսնու այդ արարքով:
«Ես կարծում եմ, որ դա լավ դաս կլինի մեր որդու համար և նա միշտ կցանկանա նմանվել իր հայրիկին»,- գրել էր Թարան իր Ֆեյսբուքյան էջին:
Ցավոք սրտի նման բարի արարքների շատ հազվադեպ կարելի է հադիպել: Դրանք այնքան քիչ են, որ նույնիսկ այսպիսի փոքրիկ արարքը մեծ հարգանքի է արժանի:
Մենք ուրախ ենք, որ աշխարհում կան նաև Քրիսի նման լավ մարդիկ, ով փոքրուց ստացած ճիշտ դաստիարակության շնորհիվ հասուն տարիքում ևս պահպանել էր մեծերի հանդեպ ունեցած հարգանքը:
Այս արարքն իրոք հարգանքի է արժանի հատկապես, եթե հաշվի առնենք այն բոլոր դժվարությունները և գործոնները, որոնք քիչ քիչ հեռացնում են մարդուն իր մարդ տեսակից…