Իրանի մեկուսացումը կարող է խթան հանդիսանալ ծայրահեղական ուժերի համար․ Գերմանիայի ԱԳՆ
Международные новостиԳերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Passauer Neue Presse պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի հանդեպ Միացյալ նահագների սահմանած պատժամիջոցները կարող են սադրել որոշ ծայրահեղական ուժերի ակտիվացումն ու քաոսային իրավիճակ ստեղծել Իրանում։
«Իրանի մեկուսացումը կարող է խթան հանդիսանալ ծայրահեղական ուժերի համար։ Այն քաոսը, որը մենք վերապրեցինք Լիբիայում և Իրաքում, կարող է է՛լ ավելի անկայունացնել առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջանը»,- ասել է Մաասը։
Ըստ նրա՝ յուրաքանչյուր ոք, ով հույս ունի, որ Իրանում «կփոխվի ռեժիմը», պետք է չմոռանա, որ այդ ամենից հետո կարող են սկսել է՛լ ավելի մեծ խնդիրներ։