Կոլումբիան Պաղեստինը ճանաչեց որպես անկախ պետություն
Международные новостиԿոլումբիայի Հանրապետությունը Պաղեստինը ճանաչել Է որպես անկախ պետություն: Համապատասխան հայտարարությունը հրապարակված Է Կոլումբիայում պաղեստինյան դիվանագիտական ներկայացուցչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պաղեստինի դեսպանությունը պատիվ ունի հայտնելու, որ Կոլումբիայի Հանրապետությունը որոշել Է Պաղեստինը ճանաչել որպես ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն»,- ասված Է դեսպանության մամուլի տեղեկագրում:
El Tiempo թերթի տեղեկություններով՝ Պաղեստինի ճանաչման որոշումն ընդունվել Է անցած շաբաթ Կոլումբիայի արդեն նախկին նախագահ Խուան Մանուել Սանտոսի կառավարության կողմից: Հարավամերիկյան երկրի նոր նախագահ Իվան Դուկեն, որը հաղթանակ Է տարել հունիսի 17-ի ընտրություններում, պաշտոնն ստանձնել Է օգոստոսի 7-ին:
Մինչդեռ, ինչպես հաղորդել Է Reuters գործակալությունը, հանրապետության արտաքին գործերի նոր նախարար Կառլոս Օլմեսը հայտարարել Է, որ Կոլումբիայի նոր կառավարությունը պատրաստվում Է քննադատաբար վերանայել Պաղեստինի ճանաչման որոշումը:
«Հաշվի առնելով հնարավոր բացթողումները, որոնք կարող են պարզվել այն առումով, թե նախորդ նախագահն ինչպես Է ընդունել այդ որոշումը, կառավարությունը մանրակրկիտ կուսումնասիրի դրա հետեւանքները եւ կգործի միջազգային իրավունքին համապատասխան»,- ասել Է Օլմեսը:
Կոլումբիայում Իսրայելի դեսպանությունը հայտարարել Է, թե հիասթափված Է Պաղեստինի անկախությունը ճանաչելու Բոգոտայի որոշումից եւ այդ որոշումը համարում Է «ապտակ հավատարիմ դաշնակցին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: