Երբ քաղաքական դիակը փորձում է վերակենդանանալ ուրիշ հասցեին բարբաջելով
БлогԳուրգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հմայակ Հովհաննիսյանը այն քաղաքական դիակներից է, ով ամեն կերպ, տարբեր ջանքերով փորձում է իրենց վերակենդնացնել: Չգիտես ինչու այս քաղաքական դիակը իր գոյության մասին հիշեցնելու համար ընտրել է հատկապես Գագիկ Ծառուկյանաին թիրախավորելու, նրա մասին տարբեր հերյուրանքներ դուրս տալու մեթոդը:
Սակայն ամբողջ զավեշտը նրանում է, որ այսօր Ծառուկյանի մասին վայրահաչող այս տեսակը ժամանակին ժամերով հերթ էր կանգնում Ծառուկյանի դռանը, որ գոնե մի քանի րոպեով հանդիպի նրա հետ: Սա փաստ է, որի մասին գիտեն շատերը, անգամ ականատես են եղել այդ ամենին: Բոլորը նաև գիտեն, թե ինչպես էր Հմայակ Հովհաննիսյանը խնդրում, որպեսզի Ծառուկյանի միջոցով ԱԺ պատգամավոր դառնա, ավելին, ինչպես է նաև բազմիցս դիմել Գագիկ Ծառուկյանին նաև անձնական-ընտանեկան խնդիրներով, և ամեն անգամ ստացել անհրաժեշտ օգնություն:
Մի՞թե այսքանից հետո Ծառուկյանի մասին բարբաջելը առնվազն մարդկային ստորություն չէ: Այն որ Հմայակ Հովհաննիսյանը հայտնի գունափոխվող քամելեոն է, հայտնի է բոլորին, բայց պարզվում է, որ նրա այդ հատկությունը դրսևորվում է ոչ միայն քաղաքականության մեջ, այլ նաև պարզ մարդկային հարաբերություներում: Ուտող-ուրացողի կամ, ժողովրդի լեզվով ասած, «անաղուհացի» տեսակը երբեք չի փոխվում և Հմայակ Հովհաննիսյանը յուրաքանչյուր հարցազրույցում ապացում է դա հենց իր օրինակով:
Պարզապես Հմայակ Հովհաննիսյանը ամեն կերպ փորձում է արժանանալ Գագիկ Ծառուկյանի ուշադրությանը, ավելի շուտ հիշեցնել իր գոյության մասին, սակայն դրա համար ընտրել է ամենաքստմնելի մեթոդը: Բայց ինչ արած, Հմայակի տեսակից դժվար էր այլ մոտեցում սպասելը: Մնում է նա գիտակցի, որ որքան շատ փորձի այս ձևերով արժանաալ Ծառուկյանի ուշադրությանը, այնքան ավելի շատ է թաղվելու սեփական թույնի ու մաղձի մեջ, իսկ դրանից դեռ ոչ ոք շահած դուրս չի եկել: