5-րդ զորամիավորման ստորաբաժանումներից մեկում ցուցադրական մարտավարական զորավարժություն է անցկացվել
ОбществоՕգոստոսի 7-ից 8-ը 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներից մեկում անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ անձնակազմի մասնագիտական, ներդաշնակ գործելու և հրամանատարական կազմի կառավարման ունակությունները կատարելագործելու նպատակով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժությունը ամփոփել է զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Սերոբյանը: Նա տվել է համապատասխան ցուցումներ զորավարժության ժամանակ ի հայտ եկած թերությունների վերացման ուղղությամբ: Աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են: