«Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ պարտություն կրեց «Կլուժ»-ից
СпортԵվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը սեփական հարկի 0:2 հաշվով պարտություն կրեց ռումինական «Կլուժ»-ից: Մեր թիմը երկու գնդակն էլ բաց թողեց խաղակեսերի սկզբնամասում:
Հանդիպման հաշիվը բացվեց 5-րդ րոպեին, երբ դարպասապահ Չանչարևիչի դեմ մեն-մենակ դուրս եկավ Ջորջ Տուկուդեանը: Գոլից հետո «Ալաշկերտ»-ը տիրում էր խաղային նախաձեռնությանը, սակայն այդպես էլ որևէ վտանգավոր հարված մրցակցի դարպասին չկատարվեց:
Ռումնիանական թիմը հաշիվը կրկնապատկեց երկրորդ կեսի սկզբում, երբ մեր թիմը մրցակցի նկատմամբ խաղի կանոնները խախտեց սեփական տուգանային հրապարակում և նշանակվեց 11-մետրանով հարված: Այն հստակ իրացրեց նույն Տուկուդեանը:
Թիմերի միջև պատասխան մրցավեճը կկայանա Ռումինիայում՝ մեկ շաբաթ անց: