«Այդ վայրը կրակի Է մատնվելու». Կալիֆոռնիայի հարավում ձերբակալվել Է անտառների հրձիգը
Международные новостиԿալիֆոռնիայի հարավում դիտավորյալ հրկիզման կասկածանքով ձերբակալվել Է 51-ամյա Ֆորեստ Գորդոն Քլարքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Ոստիկանությունը Հարավային Կալիֆոռնիայի լեռներում հրդեհի մեղավոր հենց նրան Է համարում:
Այդ օջախը՝ կալիֆոռնիական հրդեհների երեք Էպիկենտրոններից մեկը, ստացել Է «Սուրբ» ավանումը, որովհետեւ այդ տեղամասում բոցը հասնում Է երկինք՝ հիշեցնելով բիբլիական կրակը: «Սուրբն» արդեն ոչնչացրել Է ավելի քան 9,6 հազար ակր անտառ: Դատարանը որոշել Է նրա խափանման միջոց ընտրել կալանքը եւ գրավի համար չափազանց մեծ գումար Է նշանակել՝ 1 միլիոն դոլար: Ինչպես հայտնել են Օրինջի օկրուգի պաշտոնատար անձինք, Քլարքն Էլեկտրոնային փոստով սպառնալիքով նամակ Է հուղարկել տեղի կամավոր հրշեջ բրիգադի պետին:
«Այդ վայրը կրակի Է մատնվելու»,- ասված Է իմեյլում: Իշխանություններն ասում են, որ երկուշաբթի օրը Քլարքի կատարած հրկիզումը դարձել Է հարեւանների հետ նրա բազմամյա վեճի ավարտը: Կրակը ոչնչացել Է բոլոր 12 մերձակա տները, բացի հենց իր՝ Քլարքի տնից: Այս տարվա անտառային հրդեհներն ամենախոշորն են դարձել Կալիֆոռնիայի պատմության մեջ: Կրակը կշարունակի մոլեգնել առնվազն մինչեւ սեպտեմբերի առաջին շաբաթը, հայտարարել Է հրշեջ ծառայությունը: