Հնարավոր է նա ուժեղացնի «Փյունիկ»-ի կազմը, եթե ցանկանա. Անդրեյ Տալալաևը՝ Ալեքսանդր Կարապետյանի մասին
СпортԵրևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը խոսել է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Պրոգրես» ակումբի հարձակվող հայազգի Ալեքսանդր Կարապետյանի խաղի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Матч ТВ-ի եթերում «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչը հայտարարել է, որ հետևել է Եվրոպա լիգայի երրորդ փուլի «Ուֆա»-«Պրոգրես» հանդիպմանը:
«Ինձ հետաքրքրում էր «Ուֆա»-«Պրոգրես» հանդիպումը: Լյուքսեմբուրգը ներկայացնող թիմում խաղում է Ալեքսանդր Կարապետյանը, ով Հայաստանի քաղաքացիություն ունի: Դժվար է նման հասակով հայ ֆուտբոլիստ գտնել: Հնարավոր է նա ուժեղացնի «Փյունիկ»-ի կազմը, եթե ցանկանա,- ասել է Տալալաևը: