Կոլումբիան դուրս է գալիս Հարավամերիկյան ազգերի միությունից
Международные новостиԿոլումբիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Կարլոս Օլմես Տրուխիլիոն օգոստոսի 11-ին հայտնել է, որ իր երկիրը դուրս կգա Հարավամերիկյան ազգերի միությունից, որը ժամանակին ստեղծվել էր Ամերիկյան պետությունների կազմակերպությանը (ԱՊԿ) հակակշիռ լինելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պետք է վերսկսել ԱՊԿ-ի աշխատանքները: Մենք կիրականացնենք սահմանների և միգրացիոն ոլորտի նոր քաղաքականություն, ակտիվ կիրականացնենք դրանք և դուրս կգանք Հարավամերիկյան ազգերի միությունից»,- Բոգոտայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Օլմեսը:
Հարավամերիկյան ազգերի միությունը տարածաշրջանային քաղաքական և տնտեսական կազմակերպություն է: Այն ստեղծվել է 2004թ.-ին` տարածաշրջանի երկու խոշոր ինտեգրացիոն միությունների` Հարավամերիկյան ընդհանուր շուկայի և Անդյան հանրակցության հիմքի վրա: