ՍԵՔՍ-ՍԿԱՆԴԱԼ. Գագիկ Շամշյանը թաքուն նկարել է Նազենի Հովհաննիսյանին հայտնի երգչի հետ ԴԱ ԱՆԵԼԻՍ
LifestyleՖոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեկ “Facebook”-ի իր էջում Նազենի Հովհաննիսյանի եւ Ֆելիքս Խաչատրյանի` ստորեւ ներկայացված լուսանկարն է հրապարակել, որի շուրջ էլ կրքեր են բորբոքվել :):

Նազենի Հովհաննիսյանը եւ Ֆելիքս Խաչատրյանը (Լուսանկարը` Գագիկ Շամշյանի)
Լուսանկարը մեկնաբանողներից որոշները հույս են հայտնում, որ ինքնատիպ այս երկու հաղորդավարները “կրկին միասին կլինեն”, նշում են, թե “Նազենին սիրող հայացքով է նայում Ֆելիքսին”, մի շարք օգտատերեր էլ պնդում են, թե լուսանկարում գեղեցկուհի դերասանուհին չէ:):

Նազենի Հովհաննիսյանը
Թեժացող կրքերը, ի դեպ, հանդարտեցրել է հենց Նազենի Հովհաննիսյանը` գրելով հետեւյալը. “Ժողովո՞ւրդ: Մարդ Նոր տարվա նկարահանման է՞լ չի կարող արդեն գնալ, որտեղ բոլորը կոլեգաներ են: Ես էլ կարծում էի` իմ պրոֆիլն արդեն վաղուց ճանաչելի է. այնքան ուրիշներ իմ դեմքով ապրեցին, արդեն շփոթում եք: Իսկ այստեղ ես եմ, Ֆելոն էլ` Ֆելոն :): Մենք էլ հազար տարվա ընկերներ ենք: Չեմ կարծում, որ զարմանալու պատճառ կա”: