Հայաստանի Մ-19 հավաքականը 2:0 հաշվով պարտվել է Բելառուսի ընտրանուն
Спорт Բելառուսի մայրաքաղաք Մինսկում օգոստոսի 12-ին կայացել է երկրորդ ընկերական հանդիպում Բելառուսի և Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականների միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, մեր թիմը 2:0 հաշվով զիջել է դաշտի տերերին:
Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝
1. Արթուր Միրոյան 2. Վոլոդյա Սամսոնյան 6. Արսեն Եղիազարյան 4. Կարեն Հովհաննիսյան 3. Էրիկ Ավետիսյան 5. Արամ Խամոյան 8. Աքսել Տաչեդջյան 10. Մարտին Գրիգորյան 9. Գրենիկ Պետրոսյան 11. Նարեկ Գրիգորյան 7. Դիրան Արամ Բեբեքյան
Պահեստայիններ՝
12. Հարություն Մելքոնյան 17. Էդիկ Կիրակոսյան, 15. Կարեն Մուրադյան 13. Սուրեն Հարությունյան 14. Արման Ղազարյան 16. Ֆելիքս Խաչատրյան 19. Սերգեյ Մկրտչյան 18. Դավիթ Փարեմուզյան 20. Ժիրայր Շաղոյան 22. Էմմանուել Ներսես Օդեմիս 21. Արամ Քոլոզյան