Կասպյան հնգյակի երկրների ղեկավարները Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր են ստորագրել
Международные новостиԿասպյան հնգյակի երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի ղեկավարները Ղազախստանի Ակտաու քաղաքում ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը: Ինչպես հաղորդում է«Ռիա նովոստի»-ն, փաստաթուղթը տարածաշրջանի համար պատմական է, որի վրա աշխատանքը տևել է երկու տասնամյակ:
Կասպյան գագաթնաժողովի ավարտին հռչակագրի տակ իրենց ոտորագրությունն են դրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Փորձագետները 5 երկրների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագիրն անվանել են «Կասպից ծովի Սահմանադրություն»: Ստորագրված հռչակագրի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: