Անի Զախարյանի սկանդալային կոչը աղջիկներին . «Զրկվե’ք կուսությունից». տեսանյութ
LifestyleՄասնագիտությամբ կենսաքիմիկոս, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը վերջին շրջանում խորապես ուսումնասիրել է կնոջ ֆիզիոլոգիան եւ եզրահանգել, որ 26 տարեկանից հետո հայ աղջիկներին հակացուցված է կույս լինելը: Կուսակցության 33- ամյա ղեկավարը զղջում է, որ կուսությունից զրկվել է միայն անցած տարի, դրա համար որոշել է առաջիկայում կուսությունից հնարավորինս շուտ ազատվելու քարոզչություն անել: «Այն հայ աղջիկը, որը 26 տարեկանից հետո, կրթություն ստանալուց, գիտակցական որոշ մակարդակի գալուց հետո որոշում է, որ իր սիրած տղամարդու հետ պետք է ակտիվ սեռական կյանքով ապրի, ուրեմն պիտի ապրի: Ո՞վ ասաց, որ միայն հայ տղան իրավունք ունի սեռական կյանքով ապրելու, ընդհակառակը, կնոջ մեջ են էմոցիաները ավելի սրված, քան տղամարդու մեջ, եւ հենց կինն ավելի շատ պահանջ ու իրավունք ունի ակտիվ սեռական կյանքով ապրելու»,- Aravot.am-ին ասաց կուսակցության ղեկավար Անի Զախարյանը: Նա պատմեց, որ հայ ավանդական աղջկա կարծրատիպերը կոտրելու համար, ինքն ու իր կուսակցությունը աղջիկների հետ քննարկումներ ու հավաքներ է կազմակերպելու . «Հորդորելով, խոսելով: Ես գիտեմ իմ խոսքի ուժը: Համոզված եմ, որ բոլոր հայ աղջիկները հենց դրան են սպասում, որ վերջապես ձերբազատվենք էդ հիմարությունից»: