Ալյասկայում գրանցվել է 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Международные новостиԱՄՆ Ալյասկա նահանգի Կակտովիկ քաղաքում տեղի է ունեցել է 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Հայտնի է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Ալյասկայի հյուսիսում՝ կոկտովիկից 76 կմ հարավ-արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 3,4 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ինդոնեզական Բալի և Լոմբոկ զբոսաշրջային կղզիներում տեղի է ունեցել 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոմբոկ կղզու հյուսիսային ափից 15 կմ հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են մի քանի վայրկյան: