ԱՄՆ-ն պատրաստ է հակամարտության դուրս գալ Ռուսաստանի հետ Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում․ National Interest
Международные новостиԱմերիկյան ռազմական նավատորմը պատրաստ է հակամարտության դուրս գալ Ռուսաստանի հետ Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում, նման տեղեկություն է տարածել National Interest պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետ, ծովակալ Ջոն Ռիչարդսոնին։
Վերջինս օրեր առաջ տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ ռուսաստանյան ստորջրյա նավակների ակտիվությունն այս հատվածում ռեկորդային է վերջին 25 տարիների համար։
Հոդվածի հեղինակները նաև մեջբերում են վերջերս ստորջրյա նավատորմի պետի պաշտոնը զբաղեցրած Չարզլ Ռիչարդի խոսքերը, ով հայտարարել էր, որ «միմիայն մարտի դուրս գալու պատրասկամությամբ իրենք կարող են կանխել արյունահեղությունը»։
«Մեր ժողովուրդը սպասում ու պահանջում է հաղթանակ, մենք հուսախաբ չենք անի», - ասել էր Ռիչարդը։