«Բավարիան» 5:0 հաշվով հաղթել է և դարձել Գերմանիայի սուպերգավաթակիր
СпортԳերմանիայի Սուպերգավաթի խաղում «Բավարիան» 5:0 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:
Հեթ-տրիկ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին՝ գոլ խփելով 21-րդ, 26-րդ և 54-րդ րոպեներին: Մեկական անգամ էլ աչքի են ընկել Կոմանը ('63) և Տիագո Ալկանտարան ('85):
Մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչն առաջին տիտղոսն է նվաճում նոր թիմի հետ: Հատկանշական է, որ մասնագետը հաղթեց իր նախկին թիմին:
«Բավարիան» պատմության մեջ 7-րդ անգամ է դառնում երկրի սուպերգավաթակիր: