Ռոնալդոն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից
СпортԼեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդուն օգոստոսի 13-ին դուրս կգրվի հիվանդանոցից: 41-ամյա նախկին խաղացողը հոսպիտալացվել էր Իբիցայում, որտեղ հանգիստն էր անցկացնում ընտանիքի հետ: Ռոնալդոյի մոտ ախտորոշվել է գրիպ եւ թոքաբորբ:
«Սիրելի ընկերներ, գրիպի նոպայի պատճառով ստիպված էի բուժում ստանալ հիվանդանոցում, բայց արդեն ամեն ինչ կարգին է: Օգոստոսի 13-ին դուրս կգրեն եւ կվերադառնամ տուն: Շնորհակալություն հաղորդագրությունների համար»,- Թվիթերում գրել է Ռոնալդոն:
Հիշեցնենք, որ Ռոնալդոն աշխարհի կրկնակի չեմպիոն է: Ակումբային կարիերայում նա ներկայացրել է «ՊՍՎ Էյնդհովենը», «Ինտերը», «Ռեալը», «Միլանը»: Կարիերան ավարտել է 2011 թվականին: