«Զենիթը» 1:0 հաշվով հաղթել է «Ռուբինին»
СпортՌուսաստանի առաջնության 3-րդ տուրում Կազանի «Ռուբինը» հյուրընկալել էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ նվազագույն հաշվով հաղթանակով:
Խաղի միակ գոլը 78-րդ րոպեին խփել է Երոխինը:
72-րդ րոպեին «Զենիթի» ֆուտբոլիստ Կուզյաևը 2-րդ դեղին քարտն է ստացել՝ հեռացվելով խաղադաշտից:
Ամբողջ հանդիպմանը մասնակցեց հայազգի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը:
Սերգեյ Սեմակի գլխավորած թիմը 3-րդ անդմեջ հաղթանակն է տանում և միանձնյա գլխավորում ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: