Մայրաքաղաքում անցկացվել է «Երևան ՏԱՐԱԶՖեստ» 4-րդ փառատոնը
ОбществоԵրևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Հյուսիսային պողոտայում անցկացվել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը:
Փառատոնի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի օգնական, զբոսաշրջության ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ովքեր շրջել են տաղավարներում, ծանոթացել ներկայացված հայկական ազգային և այլ երկրների նմուշներին:
Ավանդույթի համաձայն, առաջին հատվածը ցուցահանդես-տոնավաճառն էր, իսկ փառատոնի երկրորդ փուլում ներկայացվել են դիզայներներ Գևորգ Շադոյանի, Սվետլանա Հակոբյանի և Լիլիթ Մելիքյանի տարազային հավաքածուները:
Մանրամասները՝ տեսանյութում․