Մեսսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի հավաքական
СпортԱրգենտինայի հավաքականում Լիոնել Մեսսիի շուրջ կրքերը շարունակում են թեժ լինել:
«TNT Sports»-ը հայտնում է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստն այս տարի չի հրավիրվի ազգային հավաքական:
Աղբյուրը հայտնում է, որ Մեսսին որոշել է վերջնականապես չհեռանալ Արգենտինայի ազգային թիմից, բայց գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Լիոնել Սկալոնիի հետ պայմանավորվել է, որ այս տարի չի հրավիրվելու:
Արգենտինայի հավաքականը սեպտեմբերի 7-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Գվատեմալայի հետ, իսկ 12-ին՝ Կոլումբիայի: