Թուրքիայում ամիսներ շարունակ բանտարկված երկու հույն զինվորականներն ազատ են արձակվել
Международные новостиԹուրքիայում ամիսներ շարունակ բանտարկված երկու հույն զինվորականները վերջապես ազատ են արձակվել։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը, դատարանը բավարարել է զինվորականների խափանման միջոցը փոխելու՝ նրանց փաստաբանների ներկայացրած միջնորդությունը։
Նշվում է, որ լեյտենանտ Ագելոս Միտրետոդիսն ու սերժանտ Դիմիտրոս Կուկլածիսը վերջնական դատական վճռին կսպասեն ազատության մեջ։
Հայտնի է, որ այս տարվա մարտի 1-ին թուրքական սահմանը հատած հույն զինվորականներ Անգելոս Միտրետոդիսն ու Դիմիտրիս Կուկլազիսը մեղադրվում էին պետական սահմանի անօրինական հատման ու լրտեսության մեջ։
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, մեկնաբանելով թուրքական դատարանի որոշումը, այն անվանել է քայլ, որը կնպաստի տարածաշրջանում բարեկամական ու դրացիական կապերի հզորացմանը։