Որ մեծահարուստն է երգչուհի Նանայի սիրեկանը, ով հովանավորում է նրան. Այս տեսանյութը բացահայտում է ամեն ինչ (Ֆոտո)
Lifestyle«Ես երգում եմ այն, ինչ ժողովուրդն է ուզում: Ժողովուրդն ինձ սիրում է, գալիս է իմ համերգներին: Ես չեմ կլկլացնում, ուղղակի երգը գեղեցկացնում եմ: Մարդ կա ձեր ասած կլկլոցը լսելիս ասումա՝ ջան, ցավդ տանեմ.. ճաշակին ընկեր չկա»,- Asekose.am-ի «Փոփ Art» հաղորդման շրջանակներում ասել է երգչուհի Նանան:
-Կարևորը թագուհի եմ:
-Դա Ձեզ դո՞ւր է գալիս:
-Ժողովուրդն է կնքել ինձ այդ անունը, ով ասում է և դրանից հաճույք է ստանում թող ասի, ուրախանա: Ես ուրախանում եմ, երբ ինձ քննադատում են, իմ մասին հիմար մեկնաբանություններ են գրում:
-Ասեկոսեներ կան, որ հարուստ սիրեկան ունեք, ով օգնում է, որ թանկարժեք համերգներ կազմակերպեք Մարզահամերգային համալիրում, բնակարան գնեք Մոսկվայում ևտեսահոլովակ նկարահանեք Դուբայում:
-Ես ունեմ ինձ շատ սիրող հարուստ մարդիկ, ում առիթներին ես երգում եմ: Դա չի նշանակում, որ իրենք իմ սիրեկաններն են: Ես իրենց ուրախացնելով եմ վաստակում: Հոգնել եմ կրկնել, որ սիրեկան չունեմ: