Քաբուլի կրթական հաստատությունում պայթյունի զոհերի թիվը հասել է 48-ի
Международные новостиԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նվազագույնը 48 մարդ զոհվել է, ևս 67-ը վիրավորվել: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Reuters գործակալությանը հայտնել են բժիշկները:
Մահապարտ-ահաբեկիչը ներխուժել է Դաշտ է Բարչի թաղամասում գտնվող կրթական հաստատություն և պայթյուն է իրականացրել: Գրեթե բոլոր զոհվածները ուսանողներ են: Ականատեսների խոսքով՝ շենքում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, գտնվել են մոտ 100 մարդ:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին դատապարտել է հարձակումը և հրամայել է հետաքննություն իրականացնել:
Աֆղանական «Թալիբան» խմբավորումը հայտարարել է, որ իրենք որևէ կապ չունեն այդ ահաբեկչական գործողության հետ: