Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 67-ի
Международные новостиՀնդկաստանի Կերալա նահանգում ջրհեղեղների հետևանքով մահացել է 67 մարդ, հաղորդում է Hindustan Times-ը։
Հայտնի է, որ աղետի պատճառով բազմաթիվ բնակելի շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի ու խմելու ջրի։
Անցյալ շաբաթ Կերելա նահանգում տեղացած հորդառատ անձրևները պատճառ դարձան ջրհեղեղների ու սողանքների բազմաթիվ բնակելի տարածքներում։
Նահանգի գլխավոր նախարար Փընարիյա Վիջայանը հայտնել է, որ ընթացիկ տարում իրենք բախվել են վերջին 100 տարվա ամենաավերիչ մուսոնի հետ։
Նշենք, որ Հնդկաստանում հորդառատ անձրևները սովորաբար սկսվում են հունիսի կեսերին և տևում մինչև սեպտեմբեր։