Քրիստինա Եղոյանն անգամ Անի Երանյանի հագուստի՞ն է նախանձում. PHOTO
LifestyleԴերասանուհի Անի Երանյանի տղայական կոպիտ ոճի մասին բավականին հաճախ եմ խոսել ու քննադատել։ Միայն հատուկ առիթների դեպքում է Անի Երանյանը կանացի կերպարանք ստանում։ Իսկ առօրյա ոճում Անին լայն շապիկներն ու ջինսե տաբատները համադրում է սպորտային կոշիկների հետ, որոնցով շպարի լրիվ բացակայությամբ ու կեպիով լրիվ տղայական ոճ է ունենում։
Համաձայն եմ՝ այդպես հարմար է և մարդ հագնվում է այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում, սակայն այդ մարդը իրավունք չունի մոռանալու որ ինքը հանրային դեմք է ու նրա յուրաքանչյուր քայլի հետևում է հասարակությունը։
Բացառիկ դեպքերից մեկը, երբ Անին որոշել էր առօրյայում զգեստ կրել ԱՄՆ-ում էր, մոտ 1-2 ամիս, ես իհարկե չէի մոռանա դրամ մասին;

Սակայն պարզվում է, որ միայն ես չէ, որ չեմ մոռացել այդ զգեստի մասին։

Անիի նախկին գործընկերուհին՝ Քրիստինա Եղոյանն այսօր լուսանկար է հրապարակել։ Ոչ մի նմանություն չե՞ք տեսնում։ կամ ավելի ճիշտ կլիներ առաջարկել գտնլ գոնե մեկ տարբերություն։ Չեք կարող։ Քանի որ սա նույն զգեստն է։
Զարմանալի է, թե երկու հայտնի մարդիկ, ովքեր լավ ճանաչում են միմյանց, ովքեր աշխատանքային կապ ունեն միամյանց հետ, ինչպես են նույն զգեստը հագնում նույն հանդիսատեսի կամ հետևորդների առջև։
Քանի որ Անին զգեստը կրում էր ամիսներ առաջ, իսկ Քրիստինան դեռ նոր, տրամաբանական է, որ Քրիստինան է կրկնօրինակում Անիին,կամ էլ ավելի մեղմ ասած հավանել է Անիի զգեստը, աղջկական լեզվով ասած նախանձել է նախկին գործընկերուհուն ու գնել նույն նրա զգեստից։
Բայց այդ քայլի իմաստը մեղմ ասած անհասկանալի է։
Հեղինակ՝ ԻնստաՄանյաԿ (Boomnews.am)