Ереван, 20.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչ անհագ պահանջմունքներ ունեն հորոսկոպի տարբեր նշանների տղամարդիկ սիրային հարաբերություններում

Lifestyle

Խոյ

Խոյ տղամարդիկ շատ սեքսուալ են, սակայն ռոմանտիկայի կարիք նույնպես ունենում են: Պատահական կապերը նրանց համար չեն, նրանք պետք է լավ ճանաչեն այն կնոջն, ում հետ ցանկանում են մոտիկ հարաբերություններ հիմնել: Սակայն Խոյերը պարզապես ի վիճակի են հանգիստ անցնել գեղեցիկ կնոջ կողքով, ուստի եթե ձեզ դրսում պատահական մի անցորդ կոմպլիմենտ անի, ապա 95% հավանականությամբ կարելի է ասել, որ դա Խոյ է: Սա պարզապես բնածին բնազդ է, նրանց համար չափազանց է ֆիզիկական գրավչությունը: Դրա հետ մեկտեղ Խոյերը չեն կարողանում դիմադրել սուր ինտելեկտին: Նրա ուշադրությունը գրավելու համար պարտադիր չէ ֆոտոմոդել լինել, սակայն ինչ-որ հետաքրքիր և աչքի ընկնող բան ձեր մեջ պետք է առկա լինի: Խոյ տղամարդիկ ունեն նուրբ, քնքուշ և սեքսուալ զուգընկերոջ կարիք: Նրանց համար ինտիմ հարաբերությունները չափազանց կարևոր են: Խոյերին հարկավոր է նրանց նման մեկը, ով նույնպես էքստրիմի սիրահար կլինի:

Ցուլ

Ցլերին հարկավոր է զուգընկեր, որը նրանց թույլ կտա դոմինանտել հարաբերություններում: Քննադատությունը նրանք ոչ մի կերպ չեն հանդուրժի: Չափազանց պահանջկոտ Ցլին բավարարելը շատ դժվար է: Մի սպասեք, որ նա ձեզ անընդհատ ասելու է, որ սիրում է. Ցլերն իրենց վերաբերմունքը ցույց են տալիս արարքներով, այլ ոչ խոսքերով: Ինտիմ հարաբերություններին Ցլերը վերաբերվում են ասես արվեստի և մեծ տեղ են տալիս դրան: Սիրային հարաբերությունների սկզբնական էտապում նրանք մեծ ուշադրություն են դարձնում իրենց արտաքին տեսքին՝ փորձելով այդ կերպ նույնպես գրավել ձեր ուշադրությունը: Սակայն հիշեք, որ Ցուլը չի ցանկանալու ամեն վայրկյան ձեր կողքին լինել, այդ դուք պետք է ձեր մասին հիշեցնեք և երբեմն նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնեք:

Երկվորյակ

Երկվորյակ տղամարդիկ շատ շփվող են, մշտապես գտնվում են կանանց ուշադրության կենտրոնում և վայելում են այդ ուշադրությունը: Նրանք հազվադեպ են կարողանում խաբել, քանի որ հենց սկզբից էլ դա շատ նկատելի է լինում: Երկվորյակ տղամարդիկ սեքսուալություն են ճառագում և չեն տառապում ավելորդ համեստությամբ: Նրանք հիացած են իրենք իրենցով, ուստի և ինտիմ կապ հաստատելու համար հոգևոր կապն իրենց համար էական չէ: Նրանք սովոր են ամեն բանի հեշտությամբ հասնելուն և անխնա ֆլիրտի են դիմում:

Խեցգետին

Խեցգետինների համար ամենակարևորն անվտանգությունն ու ապահովությունն են: Նրանք բավականին հասկացող և կարեկցող զուգընկերներ են: Սիրային հարաբերություններում նրանք շատ առատաձեռն են, սակայն դուք պետք է տաք այնքան, որքան կստանաք նրանցից: Ինտիմ հարաբերություններում դուք չպետք է էգոիստ լինեք: Եթե դուք երջանիկ լինեք հարաբերություններում, ապա ձեր Խեցգետինն էլ իրեն երջանիկ կզգա: Նրա համար սերն ու ինտիմ հարաբերություններն անբաժան են:

Առյուծ

Առյուծ տղամարդիկ շատ գրավիչ են և չափազանց սեքսուալ: Նրանք մշտապես գտնվում են հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում: Առյուծը շատ լավ գիտակցում է սեփական գրավչությունը և օգտվում է դրանից: Լինելով լավագույնը՝ նրան նույնպես գրավում է լավագույնը, ուստի նրա ուշադրությունը գրավելու համար դուք պետք է անթերի լինեք: Առյուծները բավականին ցուցադրական են, ուստի և չեն ամաչի հանրության առաջ իրենք զգացմունքներն ի ցույց դնելուց: Ինտիմ կյանքը նրանց համար նույնպես չափազանց կարևոր է: Հարաբերություններն առանց ինտիմի նրանց համար չեն:

Կույս

Կույսերը բավականին ինտենսիվ են սիրային հարաբերություններում, սակայն եթե դուք հանկարծ զգաք, որ նա ձեր հանդեպ սառել է, ապա անպայման հարցրեք, թե ինչ է պատահել: Բանն այն է, որ Կույսերը բացարձակապես ունակ չեն դժվարությունները հաղթահարելու, և այդ դժվարություններն անդրադառնում են նրանց կյանքի բոլոր բնագավառների վրա: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Կույսերը շատ խիստ բարոյական են, սակայն իրականում նրանք բավականին ազատամիտ են, բայց ինտիմ հարաբերությունների մեջ կմտնեն միայն նրա հետ, ում հետ հոգևոր կապ կունենան: Ինտիմ հարաբերությունների մասին իրենց գիտելիքները նրանք հիմնականում գրքերից են կուտակում, քանի որ առհասարակ սիրում են գրքերով սովորել, ապա կիրառել պրակտիկայում:

Կշեռք

Կշեռք տղամարդիկ շատ են սիրում մրցակցություն թե՛ բիզնեսում, թե՛ ինտիմ հարաբերություններում: Կշեռքները վայելում են կնոջը սիրահետելու պրոցեսը և չեն շտապում նրա հետ անկողին մտնել: Նրանք ունակ են սեր նվիրելու և ստանալու, սակայն հոգու խորքում անընդհատ կասկածում են սեփական սեքսուալության վրա: Նրանց համար կենսական կարևոր է ֆլիրտը, նրանք պարզապես չեն կարողանում կանգ առնել: Եթե Կշեռքը գտնի իրեն իսկապես սիրող մեկին, ապա աշխարհով մեկ կլինի և կանի ամեն բան նրան երջանկացնելու համար:

Կարիճ

Կարիճ տղամարդիկ շատ համառ են և ուզում են իրենց ցանկալի զգալ օրը 24 ժամ, իսկ եթե այդպես չի լինում, նրանք իրենց մի տեսակ ընկճված են զգում: Կարիճների համար ինտիմ հարաբերություններում արգելքներ չկան, սակայն նրանք բավականին գաղտնապահ են և իրենց ձեռքբերումներն ունակ են գաղտնի պահելու: Կարիճի համար շատ կարևոր են գեղեցիկ դեմքն ու մարմինը, սակայն առանց սիրո նա երբեք անկողին չի մտնի: Կարիճներն անհույս ռոմանտիկներ են, ովքեր երբեք քչով չեն բավարարվում:

Աղեղնավոր

Աղեղնավոր տղամարդիկ լի են էներգիայով: Արագ և կարճատև հարաբերությունները նրանց համար սովորական բան են: Նրանք մշտապես ձգտում են կատարելագործվել և իրենց առաջ նորանոր և ավելի բարդ խնդիրներ են դնում: Աղեղնավորները շատ հազվադեպ են վերադառնում իրենց նախկինների մոտ, քանի որ մշտապես դեպի առաջ են շարժվում: Նրանց համար շատ կարևոր են արտաքինն ու ֆիզիկական տվյալները, սակայն լուրջ հարաբերությունների համար դուք պետք է նրանց գրավեք ձեր մտավոր կարողություններով: Աղեղնավորներն ինդիվիդուալիստներ են, ում համար ինտիմ հարաբերությունները չափազանց կարևոր են:

Այծեղջյուր

Այծեղջյուրները շտապել չեն սիրում, առաջ են շարժվում դանդաղ, բայց հաստատուն քայլերով: Սերը նրանց համար լուրջ և կարևոր բան է: Առաջին ժամադրությանը ձեզ կարող է թվալ, թե ինտիմը նրանց առհասարակ չի հետաքրքրում, սակայն դա այդպես չէ: Նրանք շատ ավելին են, քան թվում են առաջին հայացքից: Լինելով պերֆեկցիոնիստ՝ նրանք շարունակ կատարելագործվում են: Մեծամիտ են, փառամոլ, Այծեղջյուրներից հիանալի քաղաքական գործիչներ են ստացվում: Նրանք սիրում են իրենց ընտանիքը և հատկապես մորը, ուստի նրանց դուր գալու համար նախ և առաջ ընկերացեք մտերիմների հետ:

Ջրհոս

Ինչպես և բոլոր օդային նշանները, Ջրհոսները նույնպես միշտ գիտեն, թե ինչ եք դուք ուզում լսել, գիտեն նաև, թե ինչ ասել պետք չէ: Ջրհոս տղամարդիկ շատ ինքնավստահ անհատականություններ են, ովքեր ունեն սեքսուալ հզոր ձգողականություն: Չնայած որ ընտանիքին վերաբերող հարցերում նրանք բավականին ավանդապաշտ են, ինտիմ հարաբերությունների մասով բավականին առաջադեմ են: Նրանք պատրաստ են իրենց սերը ցուցադրել բոլոր հնարավոր միջոցներով: Ջրհոսների համար շատ դժվար է իրենց համապատասխան զուգընկեր գտնելը, սակայն եթե դա նրանց հաջողվի, ապա նրանք իրենց երկրորդ կեսին ամենաերջանիկը կդարձնեն: Մի տվեք այնպիսի խոստումներ, որոնք չեք կարողանա կատարել, սակայն մի նեղացեք, եթե ձեր Ջրհոսն ինքը խախտի իր տված խոստումները: Նա դա հատուկ չի անում, պարզապես ժամանակի հետ նրա միտքն էլ ավելի առաջ է սլանում, նա կենտրոնանում է ապագայի վրա՝ կտրվելով ներկայից:

Ձկներ

Ձկները հորոսկոպի ամենասեքսուալ ներկայացուցիչներից են: Նրանք կարողանում են տպավորություն գործել, ֆլիրտի դիմել, հաճոյախոսել: Մինչ ինտիմ հարաբերություններին անցնելը Ձկները պետք է ուժեղ սիրային կապ զգան: Չնայած որ նրանք սիրում են դրամատիկ շրջադարձեր, նրանց համար, այնուամենայնիվ, ամենակարևորը զգացմունքներն են: Սիրահարված Ձկանը հասկանալը շատ դժվար է, իսկ էլ ավելի դժվար է կանխատեսել նրա վարքը: Անհավատարմությունը նրանք ներել չեն կարող, իրենց հարկավոր է համարձակ զուգընկեր, ով ունակ կլինի դոմինանտելու: Սիրահարված Ձուկը ձեզ անասելի բարձունքներ վեր կհանի:

Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBank